Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Որպես ժողովուրդ՝ կվերադառնանք ավելի թրծված

Որպես ժողովուրդ՝ կվերադառնանք ավելի թրծված
10.11.2024 | 19:14

Ինքնամաքրումի օրեր են, կանցնենք սա էլ, ու այդ ճանապարհը մեզանից ոմանք կանցնեն պատվով ու արժանապատվությամբ, իսկ ոմանք այդ ճանապարհը կանցնեն ինքնաոչնչացման հեշտ ու մահաբեր ուղով։

Ոմանք այդ ճանապարհը կանցնեն, քայլելով ամենի ու ամենքի վրայով, հանուն սեփական անձնասիրական և նեղ խմբակային շահերի՝ մեր ընդհանուր պատմության մեջ գրելով իրենց բաժին ամոթի ու նսեմության էջերը։

Իսկ ոմանք, ինքնամաքրումի այս օրերին, գրում են սեփական անվան, ընտանիքի, տոհմի, վսեմության էջերը՝ մնալով սեփական անձին, ընտանիքին, տոհմին, ազգին ու պետությանը հավատարիմ։

Ինքնամաքրումի օրեր են, կանցնենք սա էլ ու, որպես ժողովուրդ, կվերադառնանք ավելի կենսունակ, ավելի վեհացած` սեփական ցավերի ու տառապանքների կրակից ավելի թրծված դուրս գալով։

Ինքնամաքրումի այս օրերը պետք է անցնել անձնական պատասխանատվությամբ:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5396

Մեկնաբանություններ